ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին հնարավոր է կարիերան շարունակի Իտալիայում: Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, ուրուգվայցի ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն առաջարկել են իրենց հաճախորդի ծառայություններն «Ինտերին»:
Հիշեցնեն, ամռանը Կավանին կդառնա ազատ գործակալ: ՊՍԺ-ն շարունակում է բանակցություններ վարել ֆուտբոլիստի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու շուրջ: