Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 1-2 հաշվով զիջեց երկրի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոային»։
Հյուրերի կազմում 49-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց թիմի ռումինացի հարձակվող Վալենտին Կոստակեն, որն աչքի ընկավ հենց իր նորամուտի խաղում։ 58-րդ րոպեին տանտերերի կազմում 11 մետրանոց նշակետից կատարած դիպուկ հարվածով հաշիվը հավասարեցրեց Խավիեր Մորենոն, սակայն 67-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը կրկին առաջ մղեց հյուրերին՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։ Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Էրիկ Օկանսին։
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում։
Հանդիպման տեսագրությունը․




























































