«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խիստ քննադատության է ենթարկել մրցավարական անձնակազմի աշխատանքը Ռուսաստանի գավաթի խարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ կայացած հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ թիմերի միջև դիմակայությունը կայացել է մարտի 4-ին և ավարտվել «բանակայինների» հաղթանակով՝ 3-1 հաշվով։
«Գոնսալեսի հեռացումը պարզապես սարսափելի էր։ Նման բան չպետք է լինի։ Չեմ հասկանում՝ ինչպես է դա տեղի ունենում։ Ես արդեն հոգնել եմ նման մրցավարությունից»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։
Հավելենք, որ Ռուսաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում Սպերցյանը դաշտ է դուրս եկել 7 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի առաջնությանը, ապա հարձակվողական ոճի կիսապաշտպանն անցկացրած 19 խաղում դարձել է 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «ցուլերի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։




























































