Լիսաբոնի «Բենֆիկայի» և Պորտուգալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է համլրել «Բարսելոնայի»կազմը:
Ըստ Record-ի՝ «Բարսելոնան» կփորձի մոտ կապնվել ֆուտբոլիստի գործակալի, այնուհետև ակումբի ղեկավարության հետ՝ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի հետ կապված: 22-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո:
Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Դիաշը մասնակցել է 24 հանդիպման՝ աչքի ընկնելով 2 գոլով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եթե Իսպանիայում վերսկսվի ֆուտբոլային մրցաշրջանը, ապա «Բարսելոնան» թույլ կտա իր խաղացողներին խաղադաշտ դուրս չգալ, եթե նրանք վախենում են կորոնավիրուսով վարակվելուց: