Opta-ի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչը և կրկին հաշվարկել թիմերի՝ 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում հաղթելու թարմացված հնարավորությունները։
Ըստ հաշվարկների՝ փլեյ-օֆֆի վիճակահանությունից հետո «Արսենալը» շարունակում է պահպանել մրցաշարում հաղթելու ամենամեծ շանսերը։ «Զինագործների» հաղթանակի հավանականությունը կազմում է 27.4 տոկոս։ Հատկանշական է, որ «Արսենալը» նախկինում երբեք չի հաղթել Չեմպիոնների լիգայում։
Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է՝ հաղթանակի 14.3 տոկոս հավանականությամբ։ Լավագույն եռյակը եզրափակում է «Լիվերպուլը»՝ 12.8 տոկոս հավանականությամբ։
Նրանց հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» (10.8 տոկոս), «Բարսելոնան» (7.7 տոկոս), «Չելսին» (6.9 տոկոս), «Նյուքասլը» (4.7 տոկոս), ՊՍԺ-ն (4.6 տոկոս) և Մադրիդի «Ռեալը» (2.8 տոկոս)։
























































