Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» սեփական հարկի տակ՝ «Մոլինյու» մարզադաշտում, ընդունեց «Ասթոն Վիլային» և առավելության հասավ 2:0 հաշվով։
Հանդիպման առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Երկրորդ կեսի մեկնարկում Ժոաո Գոմեշը բացեց հաշիվը։ Արդեն մրցավարի կողմից ավելացված ժամանակում փոխարինման դուրս եկավ պաշտպան Ռոդրիգու Գոմեշը, ով խաղադաշտ մտնելուց 5 րոպե անց կրկնապատկեց «գայլերի» առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Այսպիսով, «Վուլվերհեմփթոնը» հունվարի 3-ից ի վեր իր առաջին հաղթանակը տոնեց ԱՊԼ-ում: Թիմն այժմ ունի 13 միավոր և շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։ «Ասթոն Վիլան» վաստակած 51 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































