Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի պատասխան հանդիպումում Պարի Սեն-Ժերմենը սեփական հարկի տակ ընդունեց «Մոնակոյին»։ Գերլարված խաղն ավարտվեց 2։2 հաշվով։
Հանդիպման հաշիվն առաջին կեսի վերջնամասում բացեց հյուրերի կիսապաշտպան Մագնես Ակլիուշը։ Երկրորդ խաղակեսում իրադարձությունները սրընթաց զարգացում ունեցան. 59-րդ րոպեին «Մոնակոն» մնաց 10 հոգով՝ Մամադու Կուլիբալիի հեռացման պատճառով, իսկ արդեն մեկ րոպե անց Մարկինյոսը վերականգնեց հաշվի հավասարությունը։ 66-րդ րոպեին Խվիչա Կվարացխելիան փարիզցիներին առաջ մղեց, սակայն հանդիպման ավարտին հյուրերի պաշտպան Ջորդան Տեզեն կարողացավ փրկել խաղը՝ խփելով պատասխան գնդակը։
Քանի որ թիմերի առաջին դիմակայությունում ՊՍԺ-ն հաղթել էր 3։2 հաշվով, երկու խաղերի արդյունքում փարիզյան ակումբը տոնեց ընդհանուր հաղթանակ և նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Այս փուլում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի «Բարսելոնան» կամ «Չելսին»։
Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ




























































