Լամին Յամալը ճանաչվել է «Բարսելոնայի» 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Իսպանիայի հավաքականի 18-ամյա վինգերին հանձնվել է Ալդո Ռովիրայի անվան մրցանակը. հաղթողը որոշվել է լրագրողներից և ԶԼՄ ներկայացուցիչներից կազմված ժյուրիի քվեարկության արդյունքում: Նշենք, որ Լամինն այս մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ:
Այս մրցանակը հիմնադրվել է 2010 թվականին կատալոնական ակումբի նախկին տնօրեն Ժոզեպ Ռովիրայի կողմից՝ ի հիշատակ ավտովթարի զոհ դարձած նրա որդու՝ Ալդոյի: Ռովիրայի ընտանիքի անդամներն այսօր անձամբ են մասնակցել Յամալի պարգևատրման արարողությանը:
Հավելենք, որ նվաճած մրցանակների քանակով բացարձակ ռեկորդակիրը Լիոնել Մեսսին է. արգենտինացին այն ստացել է 6 անգամ:
























































