Ըստ «Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուայինի, վեց տարի առաջ նա մոտ էր մարզակոշիկները մեխից կախելուն:
«Ես միշտ վախենում էի այն բանից, ինչ կասեին մարդիկ իմ մասին։Հետևաբար, ես անընդհատ նստում էի տանը և փորձում էի հնարավորինս քիչ դուրս գալ: Դա սխալ էր, և ես արդեն ազատվել եմ այդ վախից:
Հատկապես դժվար էր այն բանից հետո, երբ մենք պարտվեցինք Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում 2014-ին: Շատ ցավալի էր լսել, որ ես այն մարդն եմ, ով մոռացել է խաղալ, ես պետք է ավարտեմ ֆուտբոլը (Գերմանիայի դեմ խաղում 0- 0 հաշվովի ժամանակ Իգուայինը մոտ էր խաղի հաշիվը բացելուն):
Այո, ես ուզում էի դրանից հետո վերջ տալ կարիերայիս: Ինձ թույլ չտվեց դա անել մայրիկս, նա կարողացավ համոզել ինձ՝ շարունակելու կարիերաս: Ես շատ եմ սիրում մայրիկիս և չեմ կարողացել չհնազանդվել նրան: Ավելին, ժամանակի ընթացքում ես այլ կարծիք ունեմ այս ամենի մասին: Իմ կարիերայի ընթացքում ես խաղացել եմ աշխարհի մեծագույն ակումբներում, Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում և Կոպա Ամերիկայում, որի մասին ես նույնիսկ երեխա ժամանակ չէի երազել: Ես չեմ կարող ինքս ինձ անվանել անհաջողակ»,- մեջբերում է Իգուայինին Marca-ն։
Գոնսալոն այժմ Արգենտինայում է, որտեղ իր մոր կողքին է, ով պայքարում է քաղցկեղի դեմ, և ֆուտբոլիստը դեռ չի պատրաստվում վերադառնալ Իտալիա: