Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրոյում» նվազագույն հաշվով զիջեց «Պարմային» (0-1)։
Չնայած Ալեգրիի գլխավորած թիմը ողջ խաղի ընթացքում ուներ տարածքային մեծ առավելություն և տիրում էր նախաձեռնությանը, տանտերերին չհաջողվեց իրացնել իրենց պահերը։ Հանդիպման ելքը վճռվեց 80-րդ րոպեին, երբ «Պարմայի» արգենտինացի կիսապաշտպան Մարիանո Տրոիլոն, ստանալով Էմանուելե Վալերիի փոխանցումը, գրավեց Մայք Մենյանի պաշտպանած դարպասը։
«Պարման» այս հաղթանակից հետո վաստակած միավորների քանակը հասցրեց 32-ի՝ բարձրանալով 12-րդ հորիզոնական։ «Միլանը» շարունակում է 54 միավորով մնալ երկրորդը՝ այժմ առաջատար «Ինտերին» զիջելով արդեն 10 միավոր։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































