Իտալիայի առաջնության 24-րդ տուրից հետաձգված խաղում «Միլանը» «Սան Սիրոյում» ոչ-ոքի խաղաց «Կոմոյի» հետ (1-1)։
Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց հյուրերի արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պասը։ «Ռոսոներիները» կարողացան պատասխանել միայն երկրորդ խաղակեսի միջնամասում. 64-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։
81-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։ Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր. «Միլանը» 54 միավորով 2-րդն է, «Կոմոն»՝ 42 միավորով 6-րդը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































