Անգլիական «Լիվերպուլն» ու «Չելսին» հետաքրքրություն են ցուցաբերում «Յուվենտուսի» պաշտպան Բրեմերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա բրազիլացու և թուրինյան ակումբի միջև գործող պայմանագրում հրաժարագնի կետ սահմանված չէ։ Նշվում է, որ թեև «Յուվենտուսը» մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից, սակայն կարող է դիտարկել առաջարկները, եթե դրանք լինեն 70 միլիոն եվրոյի սահմաններում։
Բրեմերը «Յուվենտուսի» գույները պաշտպանում է 2022 թվականի ամռանից, իսկ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։



























































