Այսօր՝ փետրվարի 14-ին, Իտալիայի Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանի 25-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց կհանդիպեն «Ինտերն» ու Թուրինի «Յուվենտուսը»։ Հանդիպումը կկայանա Միլանի «Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտում։ Խաղը կսպասարկի գլխավոր մրցավար Ֆեդերիկո Լա Պեննան։
Թիմերի մեկնարկային կազմերը.
«Ինտեր». Զոմեր, Բիսեկ, Ականջի, Բաստոնի, Դիմարկո, Էնրիկե, Զելինսկի, Սուչիչ, Բարելա, Թյուրամ, Մարտինես։
Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանին է։
«Յուվենտուս». Դի Գրեգորիո, Կալյուլյու, Կամբիազո, Միրետի, Բրեմեր, Քելի, Լոկատելի, Մաքքենի, Կոնսեյսաո, Դևիդ, Յիլդիզ։
24 տուրից հետո «Ինտերը» 58 միավորով միանձնյա գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» 46 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։
Հաջորդ տուրում՝ փետրվարի 21-ին, առաջնության գործող առաջատարը հյուրընկալվելիս կմրցի «Լեչչեի» հետ, իսկ «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի «Կոմոյին»։
























































