Երևանի «Փյունիկը», շարունակելով նախապատրաստական հավաքը Դուբայում, հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ: Լարված պայքարում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշիվը:
Հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվեցին վերջնամասում: Խաղի հաշիվը 83-րդ րոպեին բացեցին «երկաթուղայինները». նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց հարձակվող Դմիտրի Վորոբյովը:
Սակայն «Փյունիկին» հաջողվեց խուսափել պարտությունից ընդամենը 5 րոպե անց: 88-րդ րոպեին մրցավարը կրկին մատնանշեց նշակետը, բայց այս անգամ՝ «Լոկոմոտիվի» դարպասին: Գնդակին մոտեցավ մոսկովյան ակումբի սան, այժմ «Փյունիկի» կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը և հստակ հարվածով ձևակերպեց վերջնական հաշիվը:
«Լոկոմոտիվ» (Ռուսաստան) — «Փյունիկ» (Հայաստան)՝ 1:1 (0:0)
Գոլերը: 1:0 Վորոբյով (83, 11մ.), 1:1 Կուլիկով (88, 11մ.)
«Փյունիկի» կազմը: Ավագյան, Ալեմաո, Միլկովիչ, Կովալենկո, Ալմեյդա, Հովհաննիսյան, Իսլամովիչ, Տարախչյան, Կուլիկով, Յանսանե, Մորենո:
Նշենք, որ սա «Փյունիկի» հերթական կարևոր փորձաշրջանն էր ուժեղ մրցակցի հետ՝ մրցաշրջանի երկրորդ հատվածից առաջ թիմի պատրաստվածությունը ստուգելու համար:




























































