Իտալիայի առաջնության 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Միլանը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտության մատնեց հետնապահ «Պիզային»։
Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց ռոսոներիների կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը։ Տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը 71-րդ րոպեին՝ Ֆելիպե Լոյոլայի դիպուկ հարվածի շնորհիվ։ Սակայն խաղի հիմնական ժամանակի ավարտին մոտ՝ 85-րդ րոպեին, Լուկա Մոդրիչը, ստանալով Սամուելե Ռիչիի փոխանցումը, ներխուժեց տուգանային հրապարակ, ու խփեց հյուրերի հաղթական գոլը։
Ավելացված ժամանակում երկու դեղին քարտ ստացավ և խաղադաշտը լքեց Ադրիեն Ռաբյոն։ Ֆրանսիացի կիսապաշտպանը առաջին դեղին քարտը ստացավ խախտման, իսկ երկրորդը՝ մրցավարի հետ վիճելու համար։
Այս հաղթանակից հետո Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 53-ի և ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում։ «Պիզան»՝ 15 միավորով, եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հանդիպամն գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































