Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ՝ «Ցիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում, ընդունել է «Բարսելոնային»։
Այս րոպեներին ընթացող հանդիպման մեկնարկը կատալոնացիների համար իսկական մղձավանջի վերածվեց։ Խաղի 33-րդ րոպեի դրությամբ Դիեգո Սիմեոնեի սաները հաղթում են խոշոր՝ 3:0 հաշվով։
Հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին, երբ հյուրերի պաշտպան Էրիկ Գարսիան անզգուշաբար գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ 14-րդ րոպեին Անտուան Գրիզմանը կրկնապատկեց մադրիդցիների առավելությունը, իսկ 33-րդ րոպեին Ադեմոլա Լուկմանը երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով ջախջախիչ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Հիշեցնենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին՝ Բարսելոնայի «Սպոտիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում։

























































