Անգլիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ։
«Չելսին» սեփական հարկի տակ չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը «Լիդսի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
Լոնդոնցիների կազմում գոլերով աչքի ընկան Ժոաո Պեդրոն և Քոուլ Փալմերը, վերջինս նաև դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու կատարեց գոլային փոխանցում։ Հյուրերը կարողացան հետ բերել կորցրածը 0:2 հաշվի ժամանակ. «Լիդսի» կազմում աչքի ընկան Լուկաս Նմեչան և Նոա Օկաֆորը։
Այս խաղից հետո «Չելսին» վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Լիդսը» 30 միավորով 15-րդ տեղում է։
«Չելսի» — «Լիդս» հանդիպման տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղում «Էվերթոնը» «Հիլ Դիկինսոն» մարզադաշտում ընդունել էր «Բորնմութին» և պարտություն կրեց 1:2 հաշվով։
«Էվերթոն» — «Բորնմութ» հանդիպման տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
«Էվերթոնի» հարձակվող Իլիման Նդիայեն 42-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց հաշիվը, սակայն ընդմիջումից հետո հյուրերը 3 րոպեում երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ կամային հաղթանակ տոնելով։ Գոլերի հեղինակ դարձան Ռայանը և Ամին Ադլին։
Տուրի մյուս խաղում «Նյուքասլը» Լոնդոնում ուժերը չափեց «Տոտենհեմի» հետ և առավելության հասավ 2:1 հաշվով։
«Տոտենհեմ» — «Նյուքասլ» հանդիպման տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































