«Բարսելոնայի» փորձառու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարիերան կարող է շարունակել MLS-ում:
Ինչպես հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան, լեհ ռմբարկուի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Չիկագո Ֆայրը»։ Ամերիկյան ակումբը փորձում է համոզել ֆուտբոլիստին տեղափոխվել Միացյալ Նահանգներ՝ առաջարկելով երկու տարվա պայմանագիր և բարձր աշխատավարձ։
Չնայած գայթակղիչ առաջարկին՝ Լևանդովսկին դեռևս վերջնական համաձայնություն չի տվել։ Հաղորդվում է, որ հարձակվողը դիտարկում է նաև եվրոպական և սաուդյան ակումբներից ստացված այլ առաջարկները։
Ռոբերտ Լևանդովսկին կատալոնական ակումբին միացել է 2022 թվականին Մյունխենի «Բավարիայից»՝ 45 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։



























































