Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը խոսել է թիմակցի՝ Կիլիան Մբապեի մասին Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրի հանդիպումից հետո, որում «սերուցքայինները» 2:0 հաշվով հաղթել են «Վալենսիային»:
«Նա գազան է։ Նրա ներկայությունը մեր թիմում արտոնություն է։ Առաջին իսկ օրվանից նա հիանալի հոգ է տարել իմ մասին, և ես շատ ուրախ եմ նրա հաջողությունների համար»,- Կարերասի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ «Վալենսիայի» դեմ խաղում Մբապեն աչքի է ընկել խփած գնդակով հանդիպման 90+1-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 38 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանիայի առաջնության 23 խաղից հետո «Արքայական ակումբը» վաստակել է 57 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
























































