Ֆրանսիական «Ռենի» և Շվեյցարիայի ազգային հավաքականի հարձակվող Բրել Էմբոլոյի համար Լիգա 1-ի 21-րդ տուրը կրկնակի անհաջող է ստացվել։ Le Parisien-ի փոխանցմամբ՝ «Լանսի» դեմ խաղում կրած պարտությունից (1:3) անմիջապես հետո ֆուտբոլիստը դարձել է հանցագործների թիրախ։
Միջադեպը տեղի է ունեցել Էմբոլոյի տան մոտ։ Չարագործները փորձել են առևանգել մարզիկի՝ մի քանի հարյուր հազար եվրո գնահատվող ավտոմեքենան։ Նկատելով կողոպտիչներին՝ Էմբոլոն անձամբ է հետապնդել նրանց, սակայն հանցագործներին հաջողվել է դիմել փախուստի։
Իրավապահներին տված ցուցմունքում ֆուտբոլիստը հայտնել է, որ սա եզակի դեպք չէ. միջադեպից ընդամենը չորս օր առաջ ևս նմանատիպ փորձ էր կատարվել։ Այս պահին կասկածյալները դեռևս հայտնաբերված չեն։
28-ամյա հարձակվողը, ով 2015 թվականին ճանաչվել է Շվեյցարիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, մինչ «Ռեն» տեղափոխվելը հանդես է եկել եվրոպական հայտնի ակումբներում՝ «Բազել», «Շալկե 04», Մյոնխենգլադբախի «Բորուսիա» և «Մոնակո»:




























































