Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին դիմակայությունում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս խոշոր հաշվով առավելության հասավ «Բետիսի» նկատմամբ (5-0)։
Մադրիդցիների կազմում գոլերով աչքի ընկան Դավիդ Հանցկոն, Ջուլիանո Սիմեոնեն, Ադեմոլա Լուկմանը, Անտուան Գրիզմանը և Տիագո Ալմադան՝ համապատասխանաբար 12-րդ, 30-րդ, 37-րդ, 62-րդ և 83-րդ րոպեներին։ Նշենք, որ Լուկմանի համար այս հանդիպումը և գոլը առաջինն էին «Ատլետիկոյի» կազմում։
Այսպիսով, կիսաեզրափակիչում Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը միացավ «Բարսելոնային», «Ռեալ Սոսյեդադին» և Բիլբաոյի «Ատլետիկին», որոնք ավելի վաղ էին ապահովել իրենց տեղը։
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի զույգերը հայտնի կդառնան այսօր՝ փետրվարի 6-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































