The Telegraph-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդների ցուցակում են «Ռեալի» նախկին մարզիչ Խաբի Ալոնսոն, «Չելսիի» նախկին մարզիչ Էնցո Մարեսկան և «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը։
Նրանք դիտարկվում են որպես փոխարինողներ այն դեպքի համար, եթե Խոսեպ Գվարդիոլան որոշի հեռանալ զբաղեցրած պաշտոնից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գվարդիոլան կարող է լքել «Մանչեսթեր Սիթին» ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը գլխավորում է անգլիական ակումբը 2016 թվականի ամառվանից։ Նրա ղեկավարությամբ թիմը 6 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 2 անգամ՝ Անգլիայի գավաթը և 4 անգամ՝ Անգլիական լիգայի գավաթը։ 2023 թվականին «քաղաքաբնակները» դարձել են Չեմպիոնների լիգայի հաղթող։




























































