«Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման սաուդյան «Ալ-Իթիհադից» տեղափոխվել է «Ալ-Հիլալ»: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է «Ալ-Հիլալի» մամուլի ծառայությունը:
Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, 38-ամյա ֆրանսիացին որոշում է կայացրել լքել «Ալ-Իթիհադը»՝ առաջարկված նոր պայմանագրի հետ անհամաձայնության պատճառով: «Ալ-Հիլալը» Բենզեմայի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Բենզեման «Ալ-Իթիհադում» հանդես էր գալիս 2023 թվականից: Ջիդան ներկայացնող ակումբի կազմում նա դարձել է Սաուդյան Արաբիայի 2024/25 մրցաշրջանի չեմպիոն:




























































