Իտալիայի առաջնության 23-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս խոշոր հաշվով առավելության հասավ «Պարմայի» նկատմամբ (4-1):
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Բրեմերը, իսկ 37-րդ րոպեին Ուեսթոն Մաքքենին կրկնապատկեց հյուրերի առավելությունը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, Կամբիասոյի ինքնագոլի շնորհիվ տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն ընդամենը 3 րոպե անց Բրեմերը դուբլ ձևակերպեց՝ խփելով թուրինցիների երրորդ գոլը: Հանդիպման վերջնական հաշիվը 64-րդ րոպեին ձևակերպեց Ջոնաթան Դեյվիդը:
Խաղի վերջնամասում երկու թիմերն էլ կատարեցին մի շարք փոփոխություններ. «Յուվենտուսի» կազմում դաշտ դուրս եկան Ֆիլիպ Կոստիչը, Ֆեդերիկո Գատին և Լոիս Օպենդան, սակայն հաշիվն այլևս չփոխվեց:
Այս հաղթանակի շնորհիվ «բիանկներին» վաստակած միավոների քանակը հասցրեց 45-ի՝ ժամանակավորապես բարձրանալով 4-րդ հորիզոնական։ «Պարման» 23 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































