Իտալական Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանի 23-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆիորենտինային»։
Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 11-րդ րոպեին․ դարպասապահ Ալեքս Մերետի կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ նեապոլիտանական ակումբի կիսապաշտպան Անտոնիո Վերգարան։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, պաշտպան Միգել Գուտիերեսը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։
Հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 57-րդ րոպեին՝ հարձակվող Մանոր Սոլոմոնի գոլի շնորհիվ, սակայն ավելին անել «մանուշակներին» չհաջողվեց։ Հանդիպման գլխավոր մրցավարն էր Ֆեդերիկո Լա Պենան։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո




























































