Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում Լեվերկուզենի «Բայերը» արտագնա խաղում 3:1 հաշվով առավելության հասավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ։
Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Արթուրը, Մալիկ Թիլմանը և Ալեյշ Գարսիան։ Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Ռոբին Կոխը։
Ֆրանկֆուրտյան թիմը հանդիպման 70-րդ րոպեից ստիպված էր խաղը շարունակել տասը հոգով՝ Էլյես Շկիրիի հեռացումից հետո։
Այս հաղթանակից հետո «Բայերը» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Այնտրախտը» 27 միավորով 8-րդ տեղում է։
Զուգահեռ ընթացող մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
- «Հոֆենհայմ» — «Ունիոն»՝ 3:1
- «Վերդեր» — «Բորուսիա» Մյոնխենգլադբախ՝ 1:1
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































