«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան լուրջ անհանգստություն է հայտնել ակումբի կիսապաշտպան Դրո Ֆերնանդեսի՝ ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելու որոշման առնչությամբ։
Ըստ The Touchline-ի տեղեկությունների՝ կատալոնական ակումբի ղեկավարը կարծում է, որ այս տեղափոխությունը կարող է վատ նախադեպ դառնալ ակադեմիայի մյուս սաների համար։ Լապորտան մտավախություն ունի, որ Ֆերնանդեսի օրինակին հետևելով՝ ակումբի սաները կսկսեն ավելի հաճախ լքել հարազատ թիմը՝ հանուն ֆինանսական ավելի շահավետ առաջարկների։ Նման միտումը կարող է վտանգել «Բարսելոնայի» մարզական հայեցակարգը, որի հիմքում սեփական կադրերի զարգացումն ու առաջխաղացումն է։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ներկայումս գլխավորում է Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի այսօր՝ հունվարի 25-ին, «Ռեալ Օվյեդոյի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին։


























































