Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը «Միլանում» կարող է փոխարինել Զլատան Իբրահիմովիչին: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, «Միլանը» ցանկացել է սերբ հարձակվողին ձեռք բերել 2019 թ-ին, բայց այդ ժամանակ Յովիչն ընտրել է «Ռեալը»: Նաև հաղորդվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» նպատակ ունի ձեռք բերել ևս մեկ կենտրոնական հարձակվողի տրանսֆեր և այդ դեպում կհամաձայնի վաճառել Յովիչի տրանսֆերը:
«Միլանի» հետ Իբրայի պայմանագիրն ավարտվում է ամռանը, իսկ կողմերը դեռ նոր համաձայնության չեն եկել:
Լա լիգայի այս մրցաշրջանում Յովիչն անցկացրած 15 խաղում դարձել է 2 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: