Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ «Ատլետիկ»-«Սոսյեդադ» հանդիպման նախնական նշանակված վայրը կարող է փոխվել: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Խաղը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Թագավորական ֆեդերացիան նախատեսում է խաղը տեղափոխել երկրի հյուսիս, քանի որ եզրափակչի մասնակիցները հյուսիսից են, իսկ Սևիլիա քաղաքը Իսպանիայի հարավում է գտնվում:
Հաղորդվում է, որ, եթե խաղը կայանա, ապա կանցնի դատարկ տրիբունաների ուղեկցությամբ: