Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի տնային հանդիպման շրջանակում «Լիոնը» 2:1 հաշվով առավելության հասավ «Բրեստի» նկատմամբ։
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան պաշտպան Վինիսիուս դա Սիլվա Սանտոս Աբները և կիսապաշտպան Պավել Շուլցը։ Հյուրերի միակ գնդակը հեղինակեց կիսապաշտպան Ժունիոր Դինա Էբիմբեն։
Հատկանշական է, որ «Բրեստը» 19-րդ րոպեից խաղում էր թվային փոքրամասնությամբ. հարձակվող Ռոմեն Դել Կաստիլյոն ուղիղ կարմիր քարտ էր ստացել։ Բացի այդ, 60-րդ րոպեին՝ 2:0 հաշվի ժամանակ, VAR-ի համակարգի միջամտությունից հետո Շուլցի խփած գոլը չի արձանագրվել։
«Լիոնը» բոլոր մրցաշարերում տոնեց իր վեցերորդ անընդմեջ հաղթանակը։ Թիմը 18 խաղից հետո վաստակած 33 միավորով զբաղեցնում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։
«Բրեստը» 18 խաղից հետո ունի 22 միավոր և գտնվում է 10-րդ տեղում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































