«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հստակեցրել է իր դիրքորոշումը թիմի 18-ամյա կիսապաշտպան Մարկ Բերնալի ապագայի վերաբերյալ։
Չնայած մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ երիտասարդ ֆուտբոլիստը կարող է վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ, գերմանացի մասնագետը հայտնել է, որ հույս ունի նրան տեսնել կատալոնական ակումբի կազմում։
«Հույս ունեմ, որ նա կմնա։ Իմ դիրքորոշումը հստակ է, թեև ֆուտբոլում երբեք չես կարող կանխատեսել, թե ինչ կպատահի։ Նա արդեն ապաքինվել է վնասվածքից, աստիճանաբար բարելավում է իր խաղը և մարզավիճակ հավաքում։ Մարկը մեծ ներուժ ունի, և մենք ցանկանում ենք օգնել նրան՝ այն բացահայտելու», — նշել է Ֆլիկը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ ընթացիկ 2025/26 մրցաշրջանում Բերնալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 12 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

























































