«Ռեալը» հրաժարվել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու գաղափարից:
Ըստ Mundo Deportivo-ի, մադրիդցիները դուրս են եկել խաղացողի համար պայքարից, քանի որ գոհ չեն հարձակվողի գործակալ Մինո Ռայոլայի և խաղացողի հայրիկի հավանական վճարումների չափից հնարավոր տրանսֆերի դեպքում:
Նշենք, որ ըստ լուրերի, «Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է ձեռք բերել Հոլանդին:
Ավելի վաղ նշվում էր, որ «Ռեալը» նախատեսում է հզորացնել հարձակման գիծը՝ ձեռք բերելով ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ու «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերները: