Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը նշանավորվեց մի շարք ուշագրավ արդյունքներով. «Լիվերպուլը» միավորներ կորցրեց հետնապահի դեմ խաղում, «Չելսին» վերջապես հաղթեց նոր մարզչի գլխավորությամբ, իսկ «Վեսթ Հեմը» ընդհատեց անհաջողությունների երկարատև շարքը։
Մերսիսայդցիները սեփական հարկի տակ չկարողացան կոտրել «Բարնլիի» դիմադրությունը։ Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց «Լիվերպուլի» 22-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը՝ խփելով իր երրորդ գոլը ԱՊԼ-ում։ Սակայն հյուրերը կարողացան փրկել խաղը 65-րդ րոպեին Մարկուս Էդվարդսի դիպուկ հարվածի շնորհիվ։
Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» (36 միավոր) բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ «Բարնլին» (14 միավոր) մնաց 19-րդ տեղում։
Տեսանյութերը` ԱՅՍՏԵՂ
Լոնդոնյան ակումբը տոնեց իր առաջին հաղթանակը Անգլիայի առաջնությունում Լիամ Ռոսենյորի՝ գլխավոր մարզի պաշտոնում նշանակվելուց հետո։
Հանդիպման 26-րդ րոպեին աչքի ընկավ Ժոաո Պեդրոն, իսկ 76-րդ րոպեին Կոուլ Պալմերը հստակ իրացրած 11-մետրանոցով կրկնապատկեց հաշիվը։
Հաղթանակի շնորհիվ «Չելսին» (34 միավոր) բարձրացավ 6-րդ հորիզոնական, իսկ «Բրենթֆորդը» (33 միավոր) նահանջեց 7-րդ տեղ։
Տեսանյութերը` ԱՅՍՏԵՂ
Տուրի ամենադրամատիկ պայքարը ծավալվեց Լոնդոնում։ Հյուրերը՝ ի դեմս Կրիսենսիո Սամերվիլի, հաշվի մեջ առաջ անցան արդեն 15-րդ րոպեին։ «Խթանները» 63-րդ րոպեին կարողացան վերականգնել հավասարությունը Կրիստիան Ռոմերոյի ջանքերով, սակայն ավելացված ժամանակում (90+3) Կալում Ուիլսոնը հաղթանակ պարգևեց «Վեսթ Հեմին»։
«Վեսթ Հեմը» (17 միավոր) ընդհատեց 10 խաղից բաղկացած առանց հաղթանակների սերիան և բարձրացավ 18-րդ հորիզոնական։ «Տոտենհեմը» (27 միավոր) չի հաղթում արդեն 4 խաղ անընդմեջ և զբաղեցնում է 14-րդ տեղը։
Զուգահեռ ընթացող այլ հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
- «Սանդերլենդ» 2 — 1 «Քրիսթալ Փելաս»
- «Լիդս» 1 — 0 «Ֆուլհեմ»
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին




























































