Լոնդոնի «Արսենալը» դիտարկում է «Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դանի Ռոդրիգեսին ձեռք բերելու հնարավորությունը։ E-Noticies-ի փոխանցմամբ՝ անգլիական գրանդը լրջորեն հետաքրքրված է իսպանացի խոստումնալից վինգերի ծառայություններով։
Ռոդրիգեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։ Ֆուտբոլիստի համար պայքարում «զինագործների» հիմնական մրցակիցը համարվում է Բիլբաոյի «Ատլետիկը»։
Հիշեցնենք, որ «Արսենալն» այս պահին վստահորեն գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցելով 6 միավորով։


























































