Ավարտվեց Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի հերթական հանդիպումը, որում մրցեցին Նիգերիայի և մրցաշարի տանտեր Մարոկկոյի հավաքականները։
Ռաբաթի «Արքայազն Մուլայ Աբդուլլահ» մարզադաշտում կայացած դիմակայության հիմնական և լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց՝ 0։0։ Հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին մարոկկացիները՝ 4։2։ Վճռորոշ հարվածն անվրեպ իրացրեց հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին։
Մրցաշարի եզրափակչում Մարոկկոյի ընտրանին կմրցի Սենեգալի ազգային հավաքականի հետ, որն ավելի վաղ նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթել էր Եգիպտոսին։
Երրորդ տեղի համար հանդիպումը կկայանա հունվարի 17-ին, իսկ եզրափակիչը՝ հունվարի 18-ին։
Հիշեցնենք, որ Աֆրիկայի ազգերի գավաթի գործող չեմպիոնը Կոտ դ’Իվուարն է, որը 2023 թվականի խաղարկության եզրափակչում 2։1 հաշվով առավելության էր հասել Նիգերիայի նկատմամբ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




























































