Ավարտվեց Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումը, որում միմյանց դեմ մրցեցին Սենեգալի և Եգիպտոսի հավաքականները։ Հանդիպումը կայացավ Մարոկկոյի Տանժեր քաղաքի «Ստադ Իբն-Բատուտա» մարզադաշտում և ավարտվեց սենեգալցիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Հանդիպման միակ և հաղթական գոլը խաղի 78-րդ րոպեին հեռահար հարվածով հեղինակեց հարձակվող Սադիո Մանեն։
Մրցաշարի եզրափակիչում Սենեգալի ընտրանին կմրցի Նիգերիա — Մարոկկո զույգի հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ Աֆրիկայի ազգերի գավաթի 2025 թվականի խաղարկությունն անցկացվում է Մարոկկոյում։
Կիսաեզրափակիչի ճանապարհին Սենեգալը 1/4 եզրափակիչում 1։0 հաշվով առավելության էր հասել Մալիի նկատմամբ, իսկ Եգիպտոսը 3։2 հաշվով հաղթել էր Կոտ դ’Իվուարին։
Հավելենք, որ ԱԱԳ-ի գործող չեմպիոնը Կոտ դ’Իվուարի հավաքականն է, որը 2023 թվականի խաղարկության եզրափակիչում 2։1 հաշվով պարտության էր մատնել Նիգերիային։
Տեսանյութերը` ԱՅՍՏԵՂ




























































