Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս «Սեյնտ Ջեյմս Պարկում» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Նյուքասլի» դարպասը (2-0)։
«Քաղաքայինների» կազմում գոլերով աչքի ընկան թիմի նորեկ Անտուան Սեմենյոն և Ռայան Շերկին՝ համապատասխանաբար 53-րդ և 90+8-րդ րոպեներին։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 4-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































