«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի արարքը, որը թիմակիցներին թույլ չի տվել «չեմպիոնական միջանցք» կազմել կապտանռնագույնների համար Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչից հետո։
Հանդիպումը կայացել է հունվարի 11-ին Ջիդայում (Սաուդյան Արաբիա) և ավարտվել «Բարսելոնայի» հաղթանակով՝ 3:2։
«Ինձ զարմացրեց Մբապեի արարքը։ Թե՛ հաղթանակի, թե՛ պարտության պահին պետք է լինել մեծահոգի և հարգալից։ Սա սպորտ է, պետք է քեզ նորմալ պահես։ Կարծում եմ՝ երբ մենք հաղթեցինք, հարգանք դրսևորեցինք մրցակցի նկատմամբ, ուստի չեմ հասկանում՝ ինչ արեց Մբապեն»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում RAC1-ը։
«Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթը նվաճեց երկրորդ անգամ անընդմեջ և 16-րդ անգամ՝ իր պատմության մեջ։ Կատալոնական ակումբը ռեկորդակիր է այդ ցուցանիշով, իսկ «Ռեալը» 13 տիտղոսով երկրորդ հորիզոնականում է։





















































