Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչում «Լիոնը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ «Լիլիի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 1-ին րոպեին՝ գոլի հեղինակ դարձավ Աֆոնսո Մորեյրան։ 27-րդ րոպեին հաշվի տարբերությունը վերականգնեց Նաթան Նգոյը՝ 1-1։
«Ջուլհակների» համար հաղթական գոլը 42-րդ րոպեին հեղինակեց թիմի բրազիլացի նորեկ Էնդրիկը, որի համար այս խաղն առաջինն էր «Լիոնի» մարզաշապիկով։
Այսպիսով, Պաուլո Ֆոնսեկայի թիմը պայքարը կշարունակի մրցաշարի 1/8-րդ եզրափակիչում։
Endrick is still the greatest talent Brazil have created since Neymar.
His smell for goal is absurd, this kid will bring us a World Cup. pic.twitter.com/Cd3FnwpU3b
— chris 🇧🇷 (@crsxsa) January 11, 2026




























































