Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին դիմակայությունում Սենեգալի հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ Մալիի ընտրանու նկատմամբ (1-0)։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 27-րդ րոպեին սենեգալցիների կազմում հեղինակեց «Էվերթոնի» կիսապաշտպան Լլիման Նդիայեն։ Առաջին խաղակեսին ավելացված ժամանակի 3-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ «Տոտենհեմի» կիսապաշտպան Իվ Բիսուման, ինչի հետևանքով Մալիի հավաքականը մնաց 10 հոգով։
Այսպիսով, «առյուծները» դարձան Աֆրիկայի ազգերի գավաթի ընթացիկ խաղարկության առաջին հավաքականը, որը նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր։
Mali 0 — [1] Senegal — I. Ndaiye 27′
byu/yoursofunnybruv insoccer




























































