«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում։
Sport-ի տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստին գնելու թեկնածուների թվում են «Լեսթերը» և «Էվերթոնը»։
«Աղվեսները» հետաքրքրվում են Կոուտինյոյի ծառայություններով արդեն տևական ժամանակ է։ «Լեսթերին» միանալու դեպքում Կոուտինյոն դարձյալ կխաղա Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ։
Հավանական է թվում նաև «Էվերթոնի» տարբերակը։ Վերջին տարիներին «Բարսելոնան» «իրիսների» հետ բազմաթիվ գործարքներ է կատարել՝ Լյուկա Դին, Յերի Մինա, Անդրե Գոմեշ։
Կոուտինյոն վարձակալությամբ խաղում է «Բավարիայում»։