Սաուդյան Արաբիայի Պրո-Լիգայի 10-րդ տուրում առաջնության ներկայիս առաջատար «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ալ-Օխդուդի» դարպասները (3-0)։
Տանտերերի կազմում հաղթական դուբլ գրանցեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 31-րդ և 45+3-րդ րոպեներին։ Այս գոլերը 40-ամյա պորտուգալացու կարիերայում 955-րդ և 956-րդն էին։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց թիմի մյուս պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը՝ աչքի ընկնելով 90+4-րդ րոպեին։
Այսպիսով «Ալ-Նասրը» վաստակած միավորների քանակը հասցրեց 30-ի՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ալ-Օխդուդը» 5 միավորով նախավերջինն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































