Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության D խմբի երկրորդ տուրում Սենեգալի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականները ոչ-ոքի խաղացին՝ (1-1)։
Հանդիպման հաշիվը բացվեց 61-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Կոնգոյի հարձակվող Սեդրիկ Բակամբուն։ Սենեգալցիներից երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար․ 69-րդ րոպեին Սադիո Մանեն հաշիվը դարձրեց 1:1՝ ձևակերպելով խաղի վերջնական արդյունքը։
Նշենք, որ Կոնգոյի կազմում այս հանդիպմանը հայտավորված էր նաև Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն։
Սենեգալը հաջորդ տուրում կմրցի Բենինի դեմ, իսկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականը՝ Բոտսվանայի ընտրանու հետ։ Հանդիպումները կկայանան դեկտեմբերի 30-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
D խմբի մրցաշարային աղյուսակը` ստորև․




























































