«Վիլլեմ II»-ի երկրպագուները քաղաքի փողոցներում նշել են իրենց թիմի՝ Եվրոպա լիգայի մասնակցելու իրավունք ստանալը հաջորդ մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ երեկ որոշվել է վաղաժամ ավարտել մրցաշրջանը Նիդերլանդներում՝ COVID-19-ի պատճառով: Դա թույլ տվեց հինգերորդ տեղում տնվող «Վիլլեմ II»-ին 15 տարվա ընթացքում առաջին անգամ եվրագավաթների ուղեգիր ստանալ:
Wij gaan Europa in! #WillemII #Tilburg pic.twitter.com/np8pEwToAC
— Tilbo.com (@tilbocom) April 24, 2020
Մրցաշարի չեմպիոնը չի որոշվի։ Թիմերը, որոնք դուրս մնալու գոտում էին, կմնան մրցաշարում։ Այս մասին հաղորդում է ֆուտբոլային միության (KNVB) մամուլի ծառայությունը։ KNVB-ն ստիպված է նման քայլի գնացել, քանի որ իշխանություններն արգելել են մինչև սեպտեմբերի 1-ը պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցաշարեր անցկացնել։ Մոտ ժամանակներս ֆուտբոլային միությունը խորհրդատվություն կանցկացնի ՈՒԵՖԱ-ի հետ՝ կապված հետագա գործողությունների հետ։