Նիդեռլանդական ֆուտբոլում իսկական սկանդալ է հասունանում. առնվազն 133 հանդիպում կարող է վերախաղարկվել երկքաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով:
Ինչպես հայտնում է ESPN-ը, որոշ ֆուտբոլիստներ Ինդոնեզիայի, Սուրինամի և Կաբո-Վերդեի քաղաքացիություն են ստացել՝ այդ երկրների ազգային հավաքականներում հանդես գալու նպատակով: Քանի որ նրանք դրանից հետո զրկվել են եվրոպական երկրի քաղաքացիությունից, պարտավոր էին աշխատանքի թույլտվություն ձևակերպել։ Սակայն պարզվել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը ոչ ոք չունի։
Խնդիրը բացահայտել է ՆԱԿ-ը: Մարտին կայացած խաղում ակումբը պարտվել է «Գոու Ըհեդ Իգլզին» և պահանջել վերախաղարկել հանդիպումը, քանի որ մրցակցի կազմում դաշտ էր դուրս եկել Դին Ջեյմսը։ Այդ ժամանակ ֆուտբոլիստն արդեն իսկ ստացել էր Ինդոնեզիայի քաղաքացիություն։
Լիգան մերժել է վերախաղարկման պահանջը, ինչից հետո ՆԱԿ-ը դիմել է դատարան։ Վճիռը կհրապարակվի երկուշաբթի։ Եթե որոշումը կայացվի հօգուտ ակումբի, ապա Էրեդիվիզիին հնարավոր է՝ իսկական մղձավանջ է սպասվում։




























































