«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է իր որդուն՝ Քրիստիանին, «Լացիոյի» ֆուտբոլային ակադեմիա ուղարկելու հնարավոր որոշումը: Վերջերս նախկին ֆուտբոլիստը ասաց, որ դեմ չի լինի, եթե իր որդին ընդգրկվի Ռոմայի սկզբունքային մրցակիցների ակադեմիայում:
«Վերջերս ես ասացի, որ եթե ես լինեմ նրա գործակալը, ես կքննարկեմ «Միլանի», «Լացիոյի» և «Յուվենտուսի» տարբերակները, եթե ինձ զանգահարեն:
Ամեն դեպքում, Քրիստիանն ինձ նման է: Նա հրաժարվում է այդ առաջարկներից: Ես այնքան հիմար չեմ, որ իմ որդուն ուղարկեմ «Լացիոյի» ակադեմիա»,- մեջբերում է Տոտտիին Football-italia-ն:
«Ռոման» և «Լացիոն» ներկայցնում են Հռոմ քաղաքը և համարվում են բավականին սկզբունքային մրցակիցներ։