Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը վստահ է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակվողներ Նեյմարը և Լաուտարո Մարտինեսը չեն միանա «Բարսելոնային»:
«Ճիշտ չէ, որ «Բարսելոնան» բանակցություններ է վարում այդ խաղացողներին ձեռք բերելու համար: Նրանք կենտրոնանում են առաջնությունը վերականգնելու, այլ ոչ թե նոր ձեռքբերումների վրա:
Առաջիկայում հաճախակի կլինեն փոխանակումներ, բայց տրանսֆերները առաջնային չեն: Ամեն ինչ կանգ է առել: Ո՛չ Նեյմարը, ո՛չ Լաուտարոն չեն լինի Կատալոնիայում: Ակումբն այժմ չունի խաղացողներ ձեռք բերելու հնարավորություն, դա անհնար է», — մեջբերում է Տեբասին AS-ը:
Վերջերս լրատվամիջոցները պնդում էին, որ «Բարսելոնան» հաջորդ ամռանը կա՛մ կվերադարձնի Նեյմարին ՊՍԺ-ից, կա՛մ ձեռք կբերի Լաուտարո Մարտինեսին «Ինտերից»: Մասնավորապես, հաղորդվում է, որ «Ինտերը» առաջարկել է կատալոնացիներին ֆուտբոլիստների փոխանակում․Անտուան Գրիզմանին՝ Լաուտարոյի դիմաց: Իսկ ՊՍԺ-ն պատրաստվում էր Նեյմարին առաջարկել նոր 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 38 միլիոն եվրո աշխատավարձով: