Իտալիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» նախկին պաշտպանը կիսվել է իր կարծիքով «Ներաձուրիի» ունեցած խնդիրների վերաբերյալ։
Միլանյան գրանդը պարտվել է իր վերջին երկու խաղերում՝ նախ զիջելով «Միլանի» դեմ դերբիում (0:1), ապա Չեմպիոնների լիգայի խաղարկությունում՝ Մադրիդի «Ատլետիկոյին» (1:2)։
«Այս ամենը կատարվում է արդեն հինգ տարի, խնդիրը նույնն է։ «Ինտերը» խաղում է լավ ֆուտբոլ՝ կենսունակ խաղաոճով, և Եվրոպայում լավագույններից մեկն է, բայց նրանք տառապում են նույն խնդրից։ Ֆուտբոլիստները շատ ծանր են անցկացնում խաղերի վերջնամասերը՝ անընդհատ բաց թողնելով նույն գոլերը։ Ոչինչ չի փոխվել։ «Ինտերը» դեռևս ունակ է հաղթելու և գագաթնակետին մնալու, բայց մենք նույն բաներն էինք ասում երկու կամ երեք տարի առաջ», — ասել է Բերգոմին Sky Sport-ի հետ զրույցում։
Կիրակի՝ նոյեմբերի 30-ին, Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը Իտալիայի առաջնության շրջանակում արտագնա խաղ կանցկացնի «Պիզայի» դեմ, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։




























































