«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր կարծիքով «քաղաքայինների» և Նորվեգիայի հավաքականի կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդի վերաբերյալ։
«Հալանդը այս սերնդի մեծագույն տաղանդն է։ Նա ունի մի շարք որակներ, որոնք նրան դարձնում են եզակի խաղացող։ Նրա նման խաղացողները հայտնվում են միայն մի քանի սերունդը մեկ անգամ»,— իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում սկանդինավցի գոլահարը անգլիական ակումբի կազմում մասնակցել է 15 խաղի՝ խփելով 19 գոլ։ «Մանչեսթեր Սիթին» իր հաջորդ հանդիպումը նոյեմբերի 22-ին կանցկացնի «Նյուքասլի» դեմ արտագնա խաղում։



























































