«Հիբերնիան» շոտլանդական ակումբը հաջորդ մրցաշրջանի համար նոր մարզաշապիկն է ներկայացրել:
Մարզաշապիկի կեսին հովանավորի պատկերանշանի փոխարեն կտպագրվի «Շնորհակալ եմ, NHS» (NHS — Միացյալ Թագավորության Առողջապահության ազգային ծառայություն):
Այս եղանակով ակումբը իր երախտագիտությունն է հայտնելու կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին: Վաճառված յուրաքանչյուր շապիկից հինգ ֆունտ կփոխանցվի NHS բարեգործական հիմնադրամին: «Հիբերնիանը» NHS- ի անձնակազմին կտրամադրի նաև 100 անվճար տոմս մրցաշրջանի բոլոր տնային խաղերի համար:
Ավելի վաղ, Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց անձնուրաց աշխատանքի համար: